Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտբոլ. Ուղիղ, Բրազիլիա – Կոստա Ռիկա. երրորդ հաղթանակի սպասումով (տեսանյութ)

Սպորտ
a1brazilia-kosta-rika

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականն այսօր երկրորդ հանդիպումը կանցկացնի 2018թ աշխարհի առաջնությունում: Աշխարհի հնգակի չեմպիոնները Սանկտ Պետերբուրգում կհյուրընկալեն Կոստա Ռիկայի հավաքականին: Առաջին տուրում բրազիլացիները ոչ-ոքի են խաղացել շվեյցարացիների հետ՝ 1:1, իսկ կոստառիկացիները 0:1 հաշվով պարտվել են սերբերին: Բրազիլիան ու Կոստա Ռիկան նախկինում արդեն երկու անգամ հանդիպել են աշխարհի առաջնություններում, եւ երկու դեպքում էլ հաղթել են բրազիլացիները (1990թ՝ 1:0, 2002թ՝ 5:2): Բրազիլիա – Կոստա Ռիկա հանդիպումը կսկսի Երեւանի ժամանակով ժամը 16:00-ին: Բրազիլական ֆուտբոլի սիրահարներն այն կարող են դիտել նաեւ մեր կայքէջում: