Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մունդիալ-2018. Այսօր միայն Սերբիան կարող է մտնել 1/8 եզրափակիչ

Սպորտ
a1serbia

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր կկայանան խմբային փուլի հերթական երեք հանդիպումները: Առաջինը հարաբերությունները կպարզեն E խմբում հանդես եկող Բրազիլիայի եւ Կոստա Ռիկայի հավաքականները: Այս խաղում կողմերին հաղթանակ է պետք, քանի որ առաջին տուրում երկու թիմերն էլ միավորներ են կորցրել եւ արդեն հետ են մնացել խմբի առաջատար Սերբիայից: Բրազիլիա - Կոստա Ռիկա խաղը կսկսի ժամը 16:00-ին: Այնուհետեւ տեղի կունենա D խմբի Նիգերիա – Իսլանդիա մրցախաղը: Այստեղ նույնպես թիմերը պետք է ձգտեն հաղթանակի, որովհետեւ առաջնության մեկնարկում արդեն միավորների կորուստ են ունեցել: Այս խաղը կկայանա ժամը 19:00-ին: Օրվա վերջում, ժամը 22:00-ին, տեղի կունենա E խմբի երկրորդ հանդիպումը՝ Սերբիայի եւ Շվեյցարիայի հավաքականների միջեւ: Եթե սերբերը հաղթեն, ապա 1/8 եզրափակիչ փուլում խաղալու իրավունք կնվաճեն: Շվեյցարացիներին էլ ավելի է հարկավոր հաղթանակը, քանի որ նրանք արդեն 2 միավորով հետ են մնում սերբերից եւ հնարավոր է չկարողանան չեզոքացնել այդ տարբերությունը խմբային փուլի վերջին մեկ խաղում: