Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական զինուժի կորուստները 2018-ի մայիսին

Քաղաքականություն
sahman-1

 Razm.info

2018-ի մայիսի 1-ից 31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 7 դեպքի մասին։ Կորուստները ոչ մարտական են:
Մայիսի 4-ին ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Արթուր Արտյոմի Գասպարյանի մարմինը: Հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ «ինքնասպանության հասցնելու» հոդվածով: Մայիսի 6-ին ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ  դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Լևոն Արսենի Թորոսյանի: Հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ «ինքնասպանության հասցնելու» հոդվածով: Մայիսի 20-ին ՊԲ արևելյան ուղղությամբ մահացել է ՊԲ զինծառայող Համլետ Նորայրի Գրիգորյանը: Հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ «ինքնասպանության հասցնելու» հոդվածով: Մայիսի 22-ին ՀՀ հարավարևմտյան ուղղությամբ հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Մարտին Գրիգորի Խաչատրյանիմարմինը՝ որովայնի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով: Քննություն է տարվում: Մայիսի 26-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի կապի վաշտի ննջարանում՝ կրծքավանդակի շրջանում ստացած միջանցիկ հրազենային վնասվածքով հայտնաբերվել է կապիտան Հմայակ Հակոբի Հակոբյանի մարմինը: Նախնական տվյալներով՝ կարող է ինքնասպանություն լինել: Մայիսի 29-ին Գեղարքունիքի մարզում ավտովթարից մահացել է ՀՀ ՊՆ զինծառակող Նարեկ Ճաղարյանը: Մայիսի 30-ին ավտովթարից մահացել է ՊԲ հյուսիսային ուղղությամբ  պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Սուրեն Սուրենի Այվազյանը:
Ամիս Մարտական Ոչ մարտ.
Հունվար 1 4
Փետրվար 2 2
Մարտ 0 2
Ապրիլ 2 1
Մայիս 0 7
Ադրբեջանական բանակի կորուստները՝ այստեղ: