Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ալիեւի ագրեսիվ խոսքը մշտապես վերածվում է ագրեսիվ պահվածքի. միջազգայնագետ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
asulis-3-2

Արցախին ուղղված քննադատությունները նոր չեն եւ մեր բանակը պետք է մշտապես  պատրաստ լինի, ասում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: «Ալիեւի ագրեսիվ խոսքը մշտապես վերածվում է ագրեսիվ պահվածքի, դրա օրինակն ապրիլյան դեպքերն էին, շփման գծի երկայնքով տեղի ունեցող իրադարձությունները նույնպես դրա ապացույցն են»: Եթե դու սպառնում ես պատերազմով, ապա պետք է ունենաս համապատասխան զենք, եւ Ադրբեջանը դա փաստում է մշտապես զենք ձեռք բերելով, փաստում է Սուրեն Սարգսյանը: «Անդրբեջանն ի տարբերություն Հայաստանի՝ աշխարհի տարբեր երկրներից է զենք ստանում, իսկ մենք միայն Ռուսաստանից: Վերջերս  էլ Ադրբեջանը ԱՄՆ-ից  2 ուղղաթիռ է ձեռք բերել, որոնք կարող են օգտագործվել ե՛ւ փրկարարական, ե՛ւ  ռազմական նպատակներով: Մենք փորձում ենք դեռ պարզել, թե ինչպես է ստացվել, որ այդ ուղղաթիռները հայտնվել են Ադրբեջանի զինված ուժերում»: