Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրանական ընկերությունը պատրաստ է ՀՀ-ում նոր կենտրոն հիմնել՝ ճառագայթային ժամանակակից սարքերով. ԱՆ

Պաշտոնական
art-image-1357

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է իրանական «Վարան Փարթո Դարման» ընկերության գործադիր տնօրեն Մոհամմադ Հաջադ Փանահին և «Վարան Արմենիա» ընկերության տնօրեն, խորհրդի անդամ Մոհամմադ Շահրամիին: Իրանական ընկերության ներկայացուցիչները նախարար Թորոսյանին ներկայացրել են իրենց նպատակադրումը՝ առաջիկայում Հայաստանում սեփական ներդրումներով հիմնել նոր կենտրոն՝ այնտեղ տեղակայելով ճառագայթային գերժամանակակից 2 սարք: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հարցերը հետագայում դնել առավել առարկայական քննարկման: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնում ընկերության վարձակալած տարածքում տեղադրված ճառագայթային սարքավորման միջոցով ծառայությունների մատուցմանն առնչվող, ինչպես նաև հայ ուռուցքաբանների հետ աշխատելու և իրենց փորձը փոխանցելու համար Իրանից մասնագետներ բերելու հարցեր։ ՀՀ ԱՆ