Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արգենտինացի ֆուտբոլիստները չեն վստահում գլխավոր մարզչին

Սպորտ
a1argentina-22.06.

Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները պահանջել են նոր գլխավոր մարզիչ նշանակել աշխարհի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրի Նիգերիայի հետ խաղից առաջ: Այդ մասին հայտնում է Todo Noticias հեռուստաալիքը՝ հղում անելով Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիային: «Հավաքականը ապստամբել է: Ֆուտբոլիստները չեն ցանկանում, որ գլխավոր մարզիչ Խորխե Սանպաոլին ղեկավարի թիմը Նիգերիայի հետ խաղում», - նշում է նույն աղբյուրը: Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականն անցած գիշեր 0:3 հաշվով պարտվել է Խորվաթիային ազգային թիմին եւ այժմ կարող է դուրս մնալ աշխարհի առաջնության խմբային փուլից: