Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԿՄ վարչության մեծ մասը կազմված էր բուֆետչիկներից եւ նալոգ մուծողներից. Ռուստամ Գասպարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-14

ԵԿՄ վարչությունը ընդլայնված նիստում որոշեց կասեցնել  ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները: Վարչության հաջորդ նիստը  տեղի կունենա ամսի 24-ին, իսկ մինչ այդ կկասեցվի ԵԿՄ-ի ֆինանսատնտեսական գործունեությունը, իսկ աշխատանքները ժամանակավոր  կհամակարգեն  վարչության փոխնախագահները: Կստեղծվի նաեւ նախաձեռնող խումբ արտակարգ համագումար հրավիրելու համար, որտեղ էլ կընտրվի ԵԿՄ նոր նախագահությունը: Ազատամարտիկների Դաշինքի համակարգող խորհրդի անդամ Սմբատ Հակոբյանը նշում է.  «ԵԿՄ-ն  մենք տեսնում ենք առանց նախագահի՝ կոնսենսուսով: Կլինեն հրամանատարներ 15-20 հոգի՝ համագումարում կհստակեցնենք»: Նիստին ներկա էին այն ազատամարտիկները, ովքեր ժամանակին հրաժարվել էին մասնակցել կառույցի աշխատանքներին: «Մենք վաղուց այս շենք չէինք մտել, նեղացել էինք, բայց այսօր իրավիճակ է փոխվել, պետք է հավաքել բոլոր տղաներին: Կառույցը պետք է կորդինացվի ՊՆ-ի կողմից»,-ասում է ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը: Ռուստամ Գասպարյանն անդրադառնում է ԵԿՄ նոր ղեկավարների ընտրությանը: «Այսօրվա գործող վարչությունը, որի մեծ մասը կազմված էր բուֆետչիկներից, նալոգ մուծողներից,  դրանք պետք է մաքրվեն»,-ասաց նա: «Մանվելը մենակ չի կերել էս ամեն ինչը, պետք է քննություն տարվի հասկանալու համար Մանվելի բանդայի մեջ ով է եղել»,-ասում է Ազատամարտիկների Դաշինքի համակարգող խորհրդի անդամ Սմբատ Հակոբյանը: ԵԿՄ Շիրակի մարզային խորհրդի նախագահ Յուրա Ալեքսանյանը հուզմունքը թաքցնել չի կարողացել, երբ իր ընկերների ուղարկած ծանրոցը տեսել է Մանվել Գրիգորյանի առանձնատնից հրապարակված ԱԱԾ կադրերում: «Բոլոր հասցեատերերը շոկի մեջ են, ոնց կարող էր զինվորի բաժինը  հայտնվել մի տեղ, որտեղ որեւէ մեկը  չէր սպասում»: Ի դեպ, Մանվել Գրիգորյանի վերաբերյալ բացահայտումները միավորել էին նրանց, որոնք ընդամենը մեկ շաբաթ առաջ հանդես էին գալիս տարբեր դիրքերից: