Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Grand chess tour. Լեւոն Արոնյանը առայժմ բաժանում է 2-3-րդ տեղերը

Սպորտ
sport-chess-aronyan

Փարիզում ընթացող շախմատի Grand chess tour-ի մրցաշարում այսօր կայացան 4-6-րդ տուրերը: Մեր շախմատիստ Լեւոն Արոնյանը նախ պարտության մատնեց Շախրիյար Մամեդյարովին, ապա հաշտություն կնքեց Վլադիմիր Կրամնիկի եւ Ուեսլի Սոյի հետ: Վեց տուրից հետո Լեւոն Արոնյանը Սերգեյ Կարյակինի հետ բաժանում է 2-3-րդ տեղերը: Նրանք վաստակել են 8-ական միավոր: Մրցաշարային աղյուսակը 9 միավորով շարունակում է գլխավորել Ուեսլի Սոն: Վաղը տեղի կունենան արագ շախմատի վերջին երեք տուրերը: Լեւոն Արոնյանը մրցակցիները կլինեն Սերգեյ Կարյակինը, Ֆաբիանո Կարուանան եւ Մաքսիմ Վաշյե-Լագրավը: