Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավստրալիան Դանիային թույլ չտվեց մտնել աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ

Սպորտ
sport-dania-avstralia

Ֆուտբոլի Դանիայի եւ Ավստրալիայի հավաքականները չկարողացան պարզել ուժեղագույնին՝ աշխարհի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրի խաղում: Սամարայում կայացած մրցախաղում գլխավոր իրադարձությունները տեղի ունեցան արդեն առաջին խաղակեսում: Նախ 7-րդ րոպեին Քրիստիան Էրիկսենն ընթացքից կատարած հարվածով առաջ մղեց եվրոպացիներին: Ավստրալիայի ֆուտբոլիստները հաշիվը հավասարեցրին այն բանից հետո, երբ հանդիպման մրցավարը տեսագրության համակարգի օգնությամբ 11մ հարված նշանակեց, որը վստահ իրացրեց թիմի ավագ Միլե Յեդինակը: Երկրորդ խաղակեսն ամբողջովին անցավ հավասար պայքարում: Արդյուքնում, կողմերից ոչ մեկին չհաջողվեց գոլ խփել եւ խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1: Դանիայի հավաքականը վաստակեց 4 միավոր եւ սկսեց գլխավորել C խմբի աղյուսակը, իսկ Ավստրալիան մեկ միավորով առայժմ երրորդ տեղում է: