Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

13 քրեական գործ՝ կրթական հաստատություններում արձանագրված չարաշահումների դեպքերով

Պաշտոնական
qnnchakan

ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումների վարույթում քննվում է 13 քրեական գործ՝ նախադպրոցական, դպրոցական հաստատություններում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ: Հարուցված 13 քրեական գործերից 5-ը վերաբերում է պաշտոնեական դիրքը չարաշահելուն, 4-ը՝ յուրացմանը, 2-ը՝ կաշառք ստանալուն, 1-ը պաշտոնեական լիազորություններն անցնելուն և ևս 1-ը՝ պաշտոնեական կեղծիք կատարելուն: Հափշտակված գումարի չափը կազմում է 15.897.584 ՀՀ դրամ։ Յուրաքանչյուր քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ արձանագրված չարաշահումների բազմակողմանի քննությունն ապահովելու, դրանց առնչություն ունեցած անձանց շրջանակը հստակեցնելու և նրանց գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամմբ:   ՀՀ քննչական կոմիտե