Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանվել Գրիգորյանի լիազորությունները կասեցվում են

Կարևոր լուրեր Հասարակություն
ekm1

Երկրապահ կամավորական միության անդամները որոշում են կայացրել կասեցնել միության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները: Այսօր   ընդլայնված նիստում  նաեւ որոշվել է  մինչև արտահերթ համագումարը կասեցնել ԵԿՄ-ի ֆինանսատնտեսական գործունեությունը եւ  մինչև առաջիկա վարչության նիստը` հունիսի 24-ը, աշխատանքների համակարգումը դնել ԵԿՄ վարչության փոխնախագահների վրա, ստեղծել նախաձեռնող խումբ ԵԿՄ արտահերթ համագումար հրավիրելու։