Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու ֆուտբոլի Արգենտինայի հավաքականը պետք է հաղթի Խորվաթիային

Կարևոր լուրեր Սպորտ
sport-argentina

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր տեղի կունենան 2-րդ տուրի հերթական խաղերը: Սկզբից պայքարի մեջ կմտնեն C խմբի թիմերը: Առաջնությունը հաղթանակով սկսած Դանիայի եւ Ֆրանսիայի հավաքականները կհանդիպեն առաջին տուրում պարտություն կրած Ավտրալիայի եւ Պերուի ընտրանիների հետ: Եթե առաջին երկուսը կրկին հաջողության հասնեն, ապա դրանք ժամանակից շուտ կմտնեն 1/8 եզրափակիչ, հակառակ դեպքում փլեյ-օֆֆի մասնակիցները հայտնի կդառնան միայն 3-րդ տուրի ավարտից հետո: Դանիա – Ավստրալիա խաղը կկայանա ժամը 16:00-ին, իսկ Ֆրանսիա – Պերուն՝ ժամը 19:00-ին: Գիշերը տեղի կունենա D խմբի կենտրոնական հանդիպումը Արգենտինայի եւ Խորվաթիայի հավաքականների միջեւ: Խորվաթ ֆուտբոլիստները հաղթանակի դեպքում ժամանակից շուտ փլեյ-օֆֆում խաղալու իրավունք կնվաճեն, իսկ արգենտինացիները կհայտնվեն դուրս մնալու եզրին: Ուստի, այս հանդիպումն առաջին հերթին սկզբունքային նշանակություն ունի Արգենտինայի ընտրանու համար, որը պետք է ձգտի միմիայն հաղթանակի: Արգենտինա – Խորվաթիա խաղը կմեկնարկի ժամը 22:00-ին: Ֆուտբոլասերները այն կարող են ուղիղ եթերով դիտել նաեւ մեր կայքէջում: