Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ական պատգամավորները դուրս եկան ԱԺ հետնամուտքից

Քաղաքականություն
aj

ԱԺ-ում ԸՕ փոփոխությունների քննարկման համար ստեղծված աշխատանքային խմբի առաջին հանդիպումը կայացավ։ Նիստը տեւեց մեկ ժամ։ ԱԺ 4 խմբակցությունից ներկա են երեքական ներկայացուցիչ։ ՀՀԿ խմբակցությունից ներկա էին Վահրամ Բաղդասարյանը, Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը եւ Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։ Վերջիններս հետնամուտքից դուրս եկան եւ լրագրողները չկարողացան նրանց հարցեր ուղղել։ Փոխարենը Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ բովանդակային քննարկում չի եղել, այլ միայն աշխատանքային պայմանավորվածություններ են եղել։ ԸՕ փոփոխությունների համար ստեղծված աշխատանքային խմբի հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 4-ին։