Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանը ազատ կարձակվի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
armen-lambaryan

«Սասնա ծռեր»  խմբի անդամ Արմեն Լամբարյանը ազատ կարձակվի։ Քիչ առաջ դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարել է նրա պաշտպան Արայիկ Պապիկյանի միջնորդությունը։  Արմեն Լամբարյանը ազատ կարձակվի այն ժամանասկ, երբ կմուծվի 500,000 դրամ գրավը։ Արմեն Լամբարյանը  հուլիսի 29-ին ՊՊԾ գնդում վիրավորվել էր։ Նա ստացել էր  ձախ ազդրի բեկորային հրազենային վնասում՝ փափուկ հյուսվածքների մասում։ Ըստ դատաբժշկական փորձաքննության արդյունքների՝ հրազենային վնասվածքի պատճառով ստացել է բազմաթիվ հիվանդություններ՝ քայլքի ֆունկցիոնալ խանգարում, ձախ վերջույթի բացարձակ կարճություն,  ձախ ազդրի մեջ առկա են մետաղական մարմիններ և մի շարք այլ հիվանդություններ, որոնցից հետևում է, որ  նա բուժհսկողություն կարիք ունի։ Ըստ արդյունքների՝ հիվանդությունները Կառավարության որոշման համաձայն անհամատեղելի չեն կալանքի հետ։  «Սասնա ծռեր» խմբի 11 անդամներից այս գործով կալանքի տակ դեռ շարունակում են մնալ Աշոտ Պետրոսյանը, Վարդգես Գեւորգյանը եւ Գառնիկ Հովակիմյանը։  Լուսանկարը՝ Հետքի