Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջերմուկում կմեկնարկի Կարեն Ասրյանի 11-րդ հուշամրցաշարը

Սպորտ
a1chess-asryan

Այսօր Ջերմուկում կմեկնարկի շախմատի Կարեն Ասրյանի թվով 11-րդ հուշամրցաշարը: Այս անգամ հայտ են ներկայացրել 8 երկրների (Հայաստան, ԱՄՆ, Ռուսաստան, Հնդկաստան, Վրաստան, Բելառուս, Ուկրաինա, Ղազախստան) 72 շախմատիստ-շախմատիստուհի, այդ թվում 20 գրոսմայստեր: Ամենաբարձր վարկանիշ ունեն հնդիկ շախմատիստ Կրիշնան Սաշիկիրանն ու մեր գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը: Այնուհետեւ գալիս են Հնդկաստանի մյուս ներկայացուցիչ Սեթուրամանը, Հայաստանի գործող չեմպիոն Հայկ Մ. Մարտիրոսյանը, նախկին չեմպիոններ Զավեն Անդրիասյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Հովհաննես Գաբուզյանը, կանանց գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը:   Այսօր կայանալիք 1-ին տուրում առավել մեծ հետաքրքություն են ներկայացնում հետեւյալ զույգերը. Հայկ Դեր-Մանուելյան (ԱՄՆ) - Հրանտ Մելքումյան Արման Փաշիկյան - Սիրանուշ Ղուկասյան Զավեն Անդրիասյան - Սուսաննա Գաբոյան Հուշամրցաշարը կտեւի մինչեւ հունիսի 29-ը: Հաղթողը կստանա 7 հազար դոլար պարգեւավճար, 2-րդ տեղը՝ 5000, 3-րդը՝ 3000: