Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանն այսօր կխաղա ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ

Սպորտ
a1chess-aronyan-2

Հունիսի 20-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկեց Grand Chess Tour մրցաշարի այս տարվա 2-րդ փուլը, որին մասնակցող 10 գերհզոր շախմատիստների թվում է նաեւ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը: Մրցումների առաջին օրը անկացվեց արագ շախմատի առաջին երեք տուրերը: Լեւոն Արոնյանը 1-ին պարտիայում սպիտակներով հստակ իրացրեց առաջին քայլի իր առավելությունը եւ հաղթանակ տարավ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ: Հաջորդ երկու պարտիաներում մեր շախմատիստը որոշեց ավելորդ ռիսկի չդիմել եւ գրոսմայստերական ոչ-ոքիներ արեց ամերիկացի Հիկարու Նակմուրայի եւ հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ: Երեք տուրից հետո Լեւոն Արոնյանը 4 միավորով Վեսլի Սոյի ու Անանդի հետ բաժանում է 1-3-րդ տեղերը: Այսօր մեր շախմատիստը ուժերը կչափի ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի ամերիկացի Վեսլի Սոյի հետ: