Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իսպանիան հաղթեց Իրանին եւ շրջանցեց նրան (տեսանյութ)

Սպորտ
a1ispania-21.06.

Ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցումային յոթերորդ օրվա վերջին խաղում Իսպանիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց Իրանի ազգային թիմին:   Կազանում կայացած հանդիպումն անցավ անզիջում պայքարում: Առաջին խաղակեսում թիմերը վտանգավոր պահեր չստեղծեցին, իսկ ահա ընդմիջումից հետո դրանց գրոհներն ավելի վտանգավոր դարձան:   Խաղի հաշիվը 54-րդ րոպեին բացեց Իապանիայի հարձակվող Դիեգո Կոստան, որը հաղթող դուրս եկավ երկու պաշտպանների հետ պայքարում: 63-րդ րոպեին իրանցիները գրավեցին դարպասը, սակայն իրանցիները բողոքարկեցին այդ դրվագը եւ մրցավարը տեսագրությունը դիտելուց հետո չեղյալ համարեց այն:     Այդպիսով, Իսպանիայի հավաքականը 1:0 հաշվով դժվարին հաղթանակ տարավ, վաստակեց 4 միավոր եւ հավասարվեց Պորտուգալիային: Իրանի ընտրանին, որն առաջին տուրիցհետո 3 միավորով գլխավորում էր աղյւոսակը, այժմ զբաղեցնում է 3-րդ տեղը: