Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԳ նախարարն ուղիղ եթերում Չեխովի անվան դպրոցի վերաբերյալ բացահայտումներ է անում (տեսանյութ)

Քաղաքականություն
arayik-harutyunyan

Չեխովի դպրոցը չունի տարրական հանրակրթական ծրագրի արտոնագիր. այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Նա անդրադարձել է այսպես կոչված «օլիգարխ դպրոցներին», որոնք ունեցել են իշխանության ստվերային աջակցությունը, պարբերաբար գովազդվել են ու այլ դպրոցների մրցակցությունից դուրս են թողել: Նախարարը տեղեկացրել է, որ Չեխովի անվան 55 հիմնական դպրոցը չի ունեցել տարրական հանրակրթական ծրագրի լիցենզիա, իսկ իշխանափոխությունից հետո դիմել են և մերժումներ են ստացել: «Այս դպրոցը 1-4 դասարաններում կրթություն իրականացնելու իրավունք չի ունեցել և չունի բավարար պայմաններ, 5-9-րդ դասարանների իր լիցենզիան նախատեսված է եղել 710 հոգու համար, բայց ունեցել են 900 աշակերտ, էլ չասենք տարրական դպրոցի մասին»,-ասել է նախարարը: