Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. Պորտուգալիա – Մարոկո. պահանջվում է միայն հաղթանակ  (տեսանյութ)

Սպորտ
sport-portugalia

Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականն այսօր իր երկրորդ հանդիպումը կանցկացնի Ռուսաստանում ընթացող աշխարհի առաջնությունում: Եվրոպայի գործող չեմպիոնները Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում կմրցեն Մարոկոյի ազգային թիմի հետ: Առաջին տուրում Պորտուգալիան լարված պայքարում ոչ-ոքի է խաղացել Իսպանիայի հետ՝ 3:3, ընդ որում թիմի բոլոր գոլերը խփել է Քրիշտիանու Ռոնալդուն: Մարոկոյի ընտրանին մեկնարկում պարտվել է Իրանին՝ 0:1: Նշենք, որ աֆրիկացի ֆուտբոլիստները պարտվելու դեպքում դուրս կմնան պայքարից, քանի որ Իսպանիա – Իրան հանդիպման ցանկացած արդյունքի դեպքում նրանք այլեւս չեն կարողանա հասնել նրանց: Պորտուգալիա – Մարոկո խաղը կսկսի Երեւանի ժամանակով ժամը 16:00-ին: Ֆուտբոլի սիրահարներն այն կարող են դիտէլ նաեւ մեր կայքէջում: