Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» Եվրոլիգայում կհանդիպի Տիգրան Բարսեղյանի թիմին

Սպորտ
sport-evroliga

Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 2018-19թթ խաղարկության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Հայաստանի գավաթակիր Կապանի «Գանաձասար-Կապանին» մրցակիցը  Լեհաստանի բրոնզե մեդալակիր Պոզնանի «Լեխն» է: Երեւանի  «Բանանցը» կհանդիպի Բոսնիայի եւ Հերցեգովինայի անցած առաջնության 3-րդ թիմի՝ «Սարաեւոյի» հետ: Իսկ ահա Գյումրիի «Շիրակի» տեղը հանդես եկող Երեւանի «Փյունիկը» պետք է փորձի հաղթահարել մակեդոնական «Վարդարի» արգելքը, որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը: Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլի անդրանիկ խաղերը տեղի կունենան հուլիսի 12-ին, իսկ պատախանները՝ հուլիսի 19-ին: