Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք կանգնելու ենք ժողովրդի վստահությունը շահած վարչապետի կողքին, և ոչ թե նրա դիմաց»

Հասարակություն
sasna1

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանը դատական նիստի ժամանակ քիչ առաջ հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով. «Երկիրը կանգնած է պատերազմի շեմին, պետք չէ տարիներ անցնեն, հասկանաք, որ էլի ճիշտ ենք ասում: Փառք Աստծո, այսօր ունենք ժողովրդի կողմից վստահելի իշխանություն, ուրեմն պետք է ընդհանուր մոբիլիզացիայով կանգնել նրա կողքին: Մեզ տրված է հնարավորություն հայրենիք ունենալու»: Պավել Մանուկյանի խոսքով՝ այսօր ավազակն ու հերոսը դիտվում են նույն խողովակով: «Ժամանակն է մեզ հնարավորություն տալ՝ րոպե առաջ լծվել հայրենաշինությանն ու բանակաշինությանը: Մենք զինվորականներ ենք և տեսնում ենք այդ օրհասական վտանգը: Մենք կանգնելու ենք ժողովրդի վստահությունը շահած վարչապետի կողքին, և ոչ թե նրա դիմաց: Մենք չենք խուսափելու: Մենք գալու ենք դատարան և հասնենք նրան, որ ոստիկանների այրիների արցունքները արդար հատուցում ստանան»: