Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հիմա ունեցել են թույլտվություն բռնելու՝ բռնել են, էն ժամանակ չեն ունեցել» (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-13

ՀՀԿ խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Արթուր Գեւորգյանին լրագրողները  հարցրել են՝  թե,  Ձեր աները միջնորդել է, որ «Դոն Պիպոն» Հայաստանից հեռանա, դուք ինֆորմացիա ունեցե՞լ եք այդ մասին՝ պատասխանեց. «Ժամանակին Գասպարյանի աղջիկն իմ կինը չէր»: Հարցին՝ ձեր հորեղբայրը Երդվյալ ազատամարտիկների միությունով սահմանին է եղել, տեղեկություն ունե՞ք, ինքը ի՞նչ օգնություն էր ստացել՝ նա պատասխանեց. «Դուք մի մարդու եք հարցնում, իմ ընտանիքը ինչ է տվել էս երկրին ու դուք ինչ երեւույթից եք հարցնում: Ավելի լավ է ես զուսպ լինեմ, իմ ընտանիքը կյանք է տվել էս երկրին ու սահմանների համար, ես հայր եմ կորցրել: Իսկ հիմա դուք խոսում եք մի մարդուց, ում մեղադրում են զինվորի բաժին ուտելու մեջ»:  Դուք պատգամավոր եք, իշխանություններին մոտ կանգնած մարդ եք եղել, չե՞ք գտնում, որ իրավապահ մարմինների անգործության հետեւանք է նաեւ, որ Մանվել Գրիգորյանին ավելի շուտ չեն բռնել, որովհետեւ ինչպես պատգամավորներն էլ ասացին, դա մեկ օրվա գողություն չէ եւ մեկ օրվա թալան չէ, Դուք չե՞ք մեղադրում նախկին իրավապահներին՝ Արթուր Գեւորգյանը պատասխանեց. «Դե հիմա ինձ թվում է ունեցել են թույլտվություն բռնելու՝ բռնել են, էն ժամանակ չեն ունեցել, բայց որ ինֆորմացիային տիրապետել են, ճիշտ է»: