Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազգային ժողովն ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագիծը (տեսանյութ)

Քաղաքականություն
aj-2

 Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Օրինագիծն ընդունվեց 76 կողմ, 2 դեմ եւ 5 ձեռնպահ ձայներով: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը  քվեարկությունից  առաջ  ասաց, որ իրենք միշտ դեմ են արտահայտվել կուտակային պարտադիր բաղադրիչի ներդրմանը. «Հիմա էլ մեր սկզբունքային դիրքորոշումը չենք փոխել, բայց նոր նախագիծը որոշակիորեն մեղմում է ֆինանսական բեռը այն անձանց համար, որոնք վճարահանում են անում կուտակային ֆոնդին: Քննարկելով մեր գործընկերների հետ կքվեարկենք նախագծին կողմ՝ պայմանով, որ կուտակային պարտադիր բաղադրիչը ընդհանրապես հանելու համար»: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ նշեց, որ ՀՅԴ-ն օրինագծին ձեռնպահ է քվեարկելու. «Այս օրինագիծը նախկինի հետ համեմատած բարելավում է նախատեսում, բայց չի լուծում կարեւորագույն հարցը՝ պարտադիր բաղադրիչի վերացման հարցը, որի դեմ մենք պայքարել ենք տարիներ: Դա խաթարում է սերունդների համերաշխության սկզբունքը, խաթանում է իրավունքը անձի սեփականության եւ ստիպում է մարդուն այսօրվա հարցերը չլուծած փող հետ գցել վաղվա համար»: «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ասաց, որ թեեւ ժամանակին դեմ են եղել, բայց հիմա իրավիճակն այնպիսին է, որ կողմ են քվեարկելու եւ քննարկումները այս հարցում դեռ շարունակվելու են: