Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանում մոծակները հանգիստ չեն տալիս անգլիացի ֆուտբոլիստներին. The Sun

Սպորտ
sport-anglia

Ֆուտբոլի աշխարհի առաջության 1-ին տուրի Թունիս – Անգլիա խաղից հետո բրիտանական լրատվամիջոցները քննադատել են մրցաշարի կազմակերպիչներին: Անգլիացի լրագրողները նշել են, որ Վոլգոգրադի մարզադաշտի շրջակա տարածքը միտումնավոր չեն բարեկարգել, որպեսզի ճահճապատ տարածությունները մնան եւ այդտեղ տարածված մոծակները խնդիր ստեղծեն ֆուտբոլիստների համար: «Արկտիկական մոծակները շատ ագրեսիվ են, քանի որ դրանք բնակվում են այնպիսի վայրերում, որտեղ քիչ է կերը: Դրա համար  իրենց զոհերին հետապնդում են մինչեւ վերջ», - գրել է The Sun թերթը: Աղբյուրը նաեւ նշել է, որ անգլիացի ֆուտբոլիստները հյուրանոցում նույնպես ենթարկվել են միջատների հարձակմանը: