Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արարատի մարզում «Ուրալ» է շրջվել․ վիրավորվել է 5 զինծառայող

Հասարակություն
vtar

Այսօր՝ հունիսի 19-ին, խոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Լանջանիստ գյուղի վարչական տարածքում՝ Լանջանիստի ոլորաններում, «Ուրալ» մակնիշի ՊՆ 8637 Շ համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեռևս անհայտ պատճառներով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և գլխիվայր շրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի, որոնք բոլորը ժամկետային զինծառաողներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Արարատի մարզային ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները։ Ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վեդիի հրշեջ-փրկարարները, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները։ shamshyan.com