Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճապոնիայի հավաքականը հաղթեց 10 հոգով մնացած Կոլումբիային

Սպորտ
sport-kolumbia

2018թ ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկային խաղում Ճապոնիայի ազգային թիմը 2:1 հաշվով հաղթեց Կոլումբիայի հավաքականին: Սարանսկում կայացած հանդիպումը հաջող սկսվեց ճապոնացի ֆուտբոլիստների համար, որոնք արդեն 5-րդ րոպեին 11մ հարվածի իրավունք վաստակեցին, բացի այդ թվային առավելություն ստացան, քանի որ սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղալու համար կոլումբիացիների կիսապաշտպան Կառլոս Սանչեսը հեռացվեց դաշտից: Սինձի Կագավան չվրիպեց 11մ նշանակետից: Առաջին խաղակեսի 39-րդ րոպեին Կոլումբիայի ընտրանին հավասարեցրեց հաշիվը: Պատասխան գոլը տուգանային հարվածով խփեց Խուան Կինտերոն: Հանդիպման ելքը վճռեց ճապոնացի Յայա Օսակոյի 73-րդ րոպեին խփած գնդակը: Այդպիսով, Ճապոնիայի հավաքականը 2:1 հաշվով կարեւոր հաղթանակ տարավ եւ երեք միավորով սկսեց գլխավորել H խմբի աղյուսակը: Նույն խմբում հանդես եկող Լեհաստանի եւ Սենեգալի հավաքականները հարաբերությունները կպարզեն այսօր, Մոսկվայում: