Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մանվել Գրիգորյանը Գագիկ Ծառուկյանի հանդեպ իրեն պահել է ամենավերջին էժանագին խուլիգանի նման» (տեսանյութ)

Հասարակություն
nara

«Ինչպե՞ս եղավ, որ դպրոցական երեխաների ուղարկած սնունդը  հայտնվեց «մարադյոռ» Մանվել Գրիգորյանի առանձնատանը»,- ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և ավելացրեց՝  այս հարցերի պատասխանները հասարակությունը պետք է ստանա: Նաիրա Զոհրաբյանը ՀՀԿ-ի դիրքորոշումը  ողջունեց: «Կարծում եմ, որ անկախ մեր ունեցած քաղաքական տարաձայնություններից, մի հարցում մենք ունենք համազգային կոնսենսուս՝ զինվորի հացը գողացողին համարել պետական դավաճան: Այստեղ մենք ունենք քաղաքական կոնսենսուս»: Նաիրա Զոհրաբյանն նշեց, որ «Ծառուկյան» դաշինքը միասնական կքվեարկի Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցում: «Որեւէ մեկը, ով կփորձի այսօր ԱԺ ամբիոնից արդարացնել այն, ինչ տեղի է ունեցել, հավասարապես կրելու է այս «մարադյոռության» պատասխանատվությունը»: Լրագրողները հետաքրքրվեցին`ինչո՞ւ այս նիստին չի մասնակցում Գագիկ Ծառուկյանը: «Հաշվի առնելով այն, որ Մանվել Գրիգորյանը Գագիկ Ծառուկյանի հանդեպ իրեն պահել է ամենավերջին էժանագին խուլիգանի նման, իսկ պարոն Ծառուկյանը չի կարող իջնել այդ մակարդակի, Ծառուկյանի այսօր այստեղ ներկայությունը կարող էր այլ կերպ մեկնաբանվեր նաեւ հանրության կողմից: Ուստի, Ծառուկյանը,  որպես ուժեղ մարդ՝ այսօր ներկա չի լինի»: