Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանվել Գրիգորյանի ընտանիքի որոշ անդամներ ներգրավված են եղել. գլխավոր դատախազ (տեսանյութ)

Հասարակություն
dataxaz1

Կլինեն անձինք, որոնց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվելու՝ Մանվել Գրիգորյանին վերաբերող քրեական գործի շրջանակում, հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ «Նրանք, ում նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում, Մանվել Գրիգորյանի մերձավոր անձինք են»։ Անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, թե առաջիկայում կարող է ձերբակալվել նաև Մանվել Գրիգորյանի կինը՝ Արթուր Դավթյանն ընդգծեց, որ նրա ընտանիքի որոշ անդամներ ինչ-որ գործողություններում ներգրավված են եղել, ինչին համապատասխան գնահատական կտրվի: Հնարավո՞ր է այս քրեական գործին առնչվի նախկին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Գլխավոր դատախազն արձագանքեց. «Գործը քննվելու է ամբողջ ծավալով։ Ցանկացածը, ով մասնակցություն ունեցած կլինի այս գործում և ում արարքում կլինեն հանցակազմի հատկանիշներ, կտրվեն համարժեք գնահատականներ և հրապարակայնությունը կապահովվի»։