Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երիտասարդ նկարիչներն ընդդեմ Կարեն Աղամյանի (տեսանյութ)

Մշակույթ Հասարակություն
miutyn1

Այսօր երիտասարդ մի խումբ նկարիչներ պահանջում էին Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի հրաժարականը։ Նշենք, որ Կարեն Աղամյանը չորս անգամ վերընտրվել է և քսան տարի անընդմեջ ղեկավարել է միությունը։ Վահան Գալստյանի խոսքով, այսօրվա բողոքի ակցիան պետք չէ կապել հունիսի 8-ին միությունում կայացած մի խումբ նկարիչների բողոքի ակցիայի հետ, որի կազմակերպիչները՝ հանձինս Խաչիկ Հարությունյանի և Ղազար Միրզոյանի՝ հաշվետվություն էին պահանջում Կարեն Աղամյանից, մեղադրելով նրան անօրինությունների մեջ։ «Մեզ հետաքրքրում է միայն ձեր հրաժարականի հարցը, մնացյալ հաշվետվությունները աուդիտին կպատմեք,- Կարեն Աղամյանին ասաց երկու մասնագիտություն ունեցող երիտասարդ քանդակագործ-իրավաբան Վահան Գալստյանը։ «Մեր երկիրը կտրուկ լավ փոփոխությունների է գնում։ Այս ալիքի տակ, բացի բարի մղումներից, չարն էլ է բարձրացել։ Բոլոր ստերին միանգամից դժվար է պատասխանել»,-հակադարձեց Կարեն Աղամյանը։ Այնուամենայնիվ նա ներկայացրեց թվերն ու տարիները և թե ում նախագահության օրոք և ինչպես վաճառվեցին տարածքներն ու դատարկվեցին միության ֆոնդերը։ Նրա խոսքով բոլոր փաստաթղթերը կան և դժվար չէ ապացուցել։ Ըստ կանոնադրության, համագումարը պետք է անցկացվի 2018-ին, վստահեցնում է Կարեն Աղամյանը, մինչդեռ, Վահան Գալստյանը պնդում է, որ նրա նախագահելու ժամկետը չորս տարի է և դեյուրե այն լրացել է 2017-ին։ Վահան Գալստյանի խոսքով, հաշվի առնելով, որ հունիսի 22-ին միության նախագահի հոբելյանական ցուցահանդեսն է, երիտասարդ նկարիչները մեծահոգի կգտնվեն և Կարեն Աղամյանին հրաժարական ներկայացնելու ժամկետ կտան մինչև հունիսի 25-ը։