Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտը» չեմպիոնների լիգայում կհանդիպի Շոտլանդիայի «Սելթիկի» հետ

Սպորտ
sport-liga-cempionov

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 2018-19թթ խաղարկության որակավորման առաջին փուլում կհանդիպի Շոտլանդիայի ուժեղագույն թիմի՝ Գլազգոյի «Սելթիկի» հետ: Այդ մասին հայտնի դարձավ քիչ առաջ ՈԻԵՖԱ-ի նստավայրում կայացած վիճակահանությունից հետո: Այս փուլի առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 10-ին եւ 11-ին, իսկ պատասխան խաղերը նախատեսված են հուլիսի 17-ին եւ 18-ին: Վիճակահանությամբ «Ալաշկերտը» առաջին հանդիպումը կանցկացնի Երեւանում: