Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրապետականն ու Դաշնակցություննը կողմ կքվեարկեն երկու միջնորդություններին (տեսանյութ)

Քաղաքականություն
HHK-HYD

Ըստ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռոստոմյանի խոսքով իրենք կողմ են քվեարկելու երկու միջնորդություններին էլ. «Սա խայտառակություն է և սրբապղծություն, հիմա պետք է վերացնենք դրա հետևանքները և վերականգնենք մեր ազգային արժանապատվությունը»: Պատգամավորի խոսքով, բոլորը պիտի աջակցեն, որ բացահայտումները՝  որքան հնարավոր է արագ լինեն և սպառիչ. «Այստեղ չկան ճամբարներ, բոլորս էլ հասկանում ենք հարցի լրջությունը ու մեր պատասխանատվությունը»: Հանրապետականը նույնպես կողմ է քվեարկելու երկու միջնորդություններին. «Եթե դատախազության մեղադրանքները ապացուցվեն, ապա նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ»,- Աժ ամբիոնից ասաց «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը