Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարիներ շարունակ այդ կենդանին պատանդ է վերցրել ողջ Էջմիածինը. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Naira-1

Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ Գլխավոր դատախազին հարց ուղղեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը. «Դա մեկ օրվա հանցագործություն չէր, ու՞ր էիք դուք, երբ Մանվել Գրիգորյանը տարիներ շարունակ գողանում էր զինվորի հացը»: Հարցին ի պատասխան՝ գլխավոր դատախազն նշեց, այս ամենի մասին ինքն իմացել է 2018 թվականի հունիսի 5-ին:  «Շատ զարմանալի է , տարիներ շարունակ այդ կենդանին պատանդ է վերցրել ողջ Էջմիածինը»-,- արձագանքեց Նաիրա Զոհրաբյանը Ավելի ուշ պատգամավորը ելույթ ունեցավ ամբիոնից։ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով Մանվել Գրիգորյանն ու իր նմանները պիտի պատասխանատվության ենթարկվեն. «Մենք սամասուդի կոչ չենք անում, ասում եմ, որ նալն էլ, մուրճն էլ , մեխն էլ օրինականության ձեռքում են»,- ԱԺ ամբիոնից ասում է պատգամավորը: Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի նամակին, որտեղ նշված էր, որ նրա բարի ունունը կվերականգնվի, Նաիրա Զոհրաբյանը նշեց՝ դրա համար ընդամենը մի տարբերակ կա. «Եթե էդքան տղամարդկություն ունենա, կարծում եմ հասկացաք՝ ինչ նկատի ունեի»: