Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գլխավոր դատախազն ընթերցեց աշակերտի՝ զինվորին գրած նամակը (տեսանյութ)

Քաղաքականություն
dataxaz

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ԱԺ- ում պատմության մեջ առաջին անգամ երկու միջնորդություն է ներկայացնում՝  ինչպես Մանվել Գրիգորյանին անձեռնամխելիությունից զրկելու, այնպես էլ ազատությունից զրկելու հարցերով։ Գլխավոր դատախազը  քիչ առաջ ներկայացրեց Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում ազգային անվտանգության ծառայության խուզարկությունների արդյունքները: Մեծաքանակ զենք- զինամթերքի, ավտոմեքենաների, սննդից բացի՝ հայտնաբերվել են նաև դպրոցականների նամակներ, որոնց բովանդակությունը հուշում է, որ երրորդ դասարանի աշակերտներն իրենց զորակցությունն են հայտնում ապրիլյան պատերազմի ժամանակ առաջնագծում գտնվողներին: Գլխավոր դատախազն ազգաին ժողովի ամբիոնից ընթերցեց այդ նամակներից մեկը. «Ես հավատում եմ, որ դու ամուր կպահես մեր երկրի սահմանները, պատվով կկատարես հայրենիքիդ ու հողիդ առաջ պարտքը»,- գրված է նամակում: