Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դա իրավունքների դասական սահմանափակում էր». Գևորգ Կոստանյան (տեսանյութ)

Քաղաքականություն
N8OEZKAj1z4

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողով նիստում քիչ առաջ քննարկվեց Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Արդարադատության նախարարի տեղակալը ներկայացրեց նախագծի մանրամասները: «Նախագծով առաջարկվում է ընդլայնել նոր երևան եկած հանգամանքների շրջանակը, որոնք թույլ են տալիս անձին դիմելու վերադաս դատական ատյանին և փոփոխելու նույնիսկ ուժի մեջ մտած դատական ակտը: Նոր երևան եկած հանգամանքները Վարչական դատական օրենսգրքում թերի էին, 2 հիմք էին ներկայացված և անձին հնարավորություն չէին տալիս այդ հիմքով դիմելու Վճռաբեկ դատարան»: ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը հավելեց, որ այս նախագիծը հավասարություն կմտցնի: «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում մենք ունենք այս կարգավորումը, վարչական արդարադատության ոլորտում չունեինք: Եթե անձը նոր երևան եկած հանգամանքը կարող է դիտարկել քաղաքացիական արդարադատության մեջ, բայց չէր կարող վարչական արդարադատության մեջ դա կիրառել, հետևաբար դա իրավունքների դասական սահմանափակում էր: Այս նախագծով քաղաքացիներին հնարավորություն է տրվում և քաղաքացիական և վարչական արդարադատությունում նոր երևան եկած հանգամանքի այդ դրույթները: Նիստի մասնակիցները միաձայն կողմ քվեարկեցին նախագծին: