Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաղի վերջում Գարի Քեյնի խփած գոլը հաղթանակ բերեց Անգլիային

Սպորտ
a1anglia-1

2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին տուրում մրցաշարի ֆավորիտը համարվող Անգլիայի ընտրանին մեծ դժվարությամբ հաղթեց Թունիսի ընտրանուն:   Վոլգոգրադում կայացած հանդիպումն չնայած անցավ անգլիացիների տարածքային առավելությամբ, սակայն հիմնական ժամանակի ավարտից հետո հաշիվը հավասար էր՝ 1:1: Հանդիպման 11-րդ րոպեին Հարի Քեյնը առաջ մղեց Անգլիայի հավաքականին, իսկ 35-րդ րոպեին թունիսցի Ֆերջանի Սասին 11մ հարվածով վերականգնեց հավասարակշռությունը: Խաղի ելքը վճռվեց մրցավարի ավելացված ժամանակի առաջին րոպեին, երբ անկյունայինի խաղարկումից հետո նույն Հարի Քեյնը երկրորդ անգամ գրավեց թունիսցիների դարպասը:   Այդպիսով, Անգլիայի հավաքականը հաղթեց 2:1 հաշվով եւ վաստակած միավորներով հավասարվեց խմբի առաջատար Բելգիայի ընտրանուն, որը մի քանի ժամ առաջ Սոչիում ջախջախել էր Պանամային ազգային թիմին՝ 3:0: [caption id="attachment_1626562" align="alignright" width="1024"] VOLGOGRAD, RUSSIA - JUNE 18: Harry Kane of England scores his team's second goal during the 2018 FIFA World Cup Russia group G match between Tunisia and England at Volgograd Arena on June 18, 2018 in Volgograd, Russia. (Photo by Ryan Pierse/Getty Images)[/caption]