Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԱ-2018. Պանաման լուրջ մրցակից չէր Բելգիայի համար

Կարևոր լուրեր Սպորտ
a1belgia-18.06.

Բելգիայի ֆուտբոլի հավաքականը խոշոր հաղթանակով մեկնարկեց Ռուսաստանում տեղի ունեցող աշխարհի առաջնությունում:   Պանամային ընտրանու հետ Սոչիում կայացած հանդիպմանա առաջին խաղակեսն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով: Ընդմիջումից հետո ավելի փորձառու բելգիացիները երեք անպատասխան գնդակ ուղարկեցին մրցաշարի նորեկի դարպասը: Հաշիվը 47-րդ րոպեին բացեց Դրիս Մերտենսը, ապա դուբլ ձւակերպեց Ռոմելու Լուկակուն:   Բելգիայի հավաքականը 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ եւ երեք միավորով գլխավորեց G խումբը: Այստեղ հանդես եկող Անգլիայի եւ Թունիսի հավաքականները այսօր գիշերը կհանդիպեն Վոլգային ափին գտնվող Վոլգոգրադում: