Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարապլանով թռիչքներ Ստեփանակերտի օդանավակայանում (տեսանյութ)

Հասարակություն
692A2729

Հունիսի 16-17-ը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում արդեն 2-րդ անգամ անկացվեց ամենամյա "Արցախ էյր ֆեսթ" փառատոնը: Այն իրականացվեց «Յելլ Էքսթրիմ Պարկ»-ի նախաձեռնությամբ Արցախի Հանրապետության Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների, Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունների, «Սքայ Քլաբ-Պարագլայդինգ ին Արմենիա»-ի և «Սքայբոլ»-ի հետ համատեղ:   «Արցախ Էյր Ֆեսթ» փառատոնը մեկնարկեց օդային շոուով` ինքնաթիռների և պարաշյուտիստների մասնակցությամբ: Չնայած եղանակային ոչ այնքան նպաստավոր պայմաններին՝ Ստեփանակերտի օդանավակայանում փառատոնի մասնակիցները կատարեցին զբոսաշրջային թռիչքներ երկտեղանի ինքնաթիռով և պարապլանով: