Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շվեդիան 11մ հարվածի հաշվին հաղթեց Հարավային Կորեային

Սպորտ
sport-svedia

Ֆուտբոլի Շվեդիայի հավաքականը հաղթանակով սկսեց ելույթը Ռուսաստանում տեղի ունեցող աշխարհի առաջնությունում: Նիժնի Նովգորոդի նորակառույց մարզադաշտում կայացած խաղն անցավ շվեդ ֆուտբոլիստների բացահայտ առավելությամբ: Բավական է հիշատակել, որ նրանք երեք անգամ ավելի շատ հարված են հասցրել հարավկորեացիների դարպասին, քան՝ վերջինները՝ 15-5: Սակայն Շվեդիայի ընտրանին հաղթական գոլը խփեց ընդամենը 11մ հարվածով, ընդ որում այդ դրվագում  մրցավարը դիմել էր տեսագրության համակարգի օգնությանը։ 65-րդ րոպեին 11մ հարվածը վստահ իրացրեց Անդրեաս Գրանկվիստը: Այդպիսով, Շվեդիայի ընտրանի 1:0 հաշվով դժվար հաղթանակ տարավ եւ Մեքսիկայի ընտրանու հետ միասին սկսեց գլխավորել F խումբը: Հաջորդ խաղը սկանդինավցի ֆուտբոլիստները կանցկացնեն հունիսի 23-ին, Գերմանիայի հավաքականի հետ: