Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

FPWC-ի հայտարարությունը Մանվել Գրիգորյանի տարածքում պահվող վայրի կենդանիների վերաբերյալ (տեսանյութ)

Պաշտոնական
35628298_1105713012920897_125hh8725970949439488_o

FPWC հիմնադրամի անձնակազմը հանդես է եկել հայտարարությամբ.  Մենք ՝ #FPWC հիմնադրամի աշխատակիցներս, պատրաստակամ ենք մեր միջոցներով և մեր հաշվին կատարել ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վայրի կենդանատեսակների անվտանգ տեղափոխումը համապատասխան մասնագիտացված տարածք: Կենդանիների բուժզննումից և հիվանդություննների ախտորոշումից հետո կորոշվի նրանց մշտական բնակության վայրը, որը ՀՀ տարածքում կարող է լինել Երևանի կենդանաբանական այգին, Վայրի բնության փրկարար կենտրոնը (CWR) և/կամ արտասահմանյան այլ մասնագիտացված կենտրոն՝ ըստ առկա ներուժի:

Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ վայրի կենդանիների պահումն անհատներին պատկանող տարածքներում պետք է արգելվի օրենքով սահմանված կարգով՝ հաշվի առնելով կենդանու բարեկեցության ապահովման միջազգային նորմերը: Հարգանքով՝ FPWC հիմնադրամի անձնակազմ Լուսանկարները՝ Klaus Sparwasser-ի