Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԱ-2018. Այսօր Եվրոպան կմրցի Ասիայի, Ամերիկայի եւ Աֆրիկայի դեմ

Սպորտ
sport-world-cup

Ֆուտբոլի 2018թ աշխարհի առաջնությունում այսօր տեղի կունենան հերթական երեք հանդիպումները: Նախկինում փակ քաղաք համարվող Նինժնի Նովգորոդում հարաբերությունները կպարզեն Շվեդիայի եւ Հարավային Կորեայի հավաքականները: Թիմերն առաջին անգամ իրար հետ հանդիպել էին 70 տարի առաջ, օլիմպիական խաղերում: Այն ժամանակ Շվեդիայի ընտրանին 12 անպատասխան գնդակ էր ուղարկել մրցակցի դարպասը: Հիմա դժվար է նման բան պատկերացնել, քանի որ Հարավային Կորեայի ընտրանին բավականին առաջադիմել է եւ արդեն 9-րդ անընդմեջ անգամ է հանդես գալիս աշխարհի առաջնությունում: Այնուհետեւ տեղի կունենա Բելգիա – Պանամա խաղը: Այստեղ հիմնական հարցը կայանում է նրանում, թե պանամցի ֆուտբոլիստներն որքան ժամանակ կկարողանան դիմադրել ուժեղ մրցակցին, քանի որ նրանք առաջին անգամ են մասնակցում նման մակարդակի հանդիպման: Բելգիայի հավաքականը համարվում է այս առաջնության թաքնված ֆավորիտը, քանի որ թիմը ներկայումս համալրված է բավական բարձրակարգ ֆուտբոլիստներով եւ անչափ վստահ խաղ է ցույց տալիս վերջին ժամանակներում: Օրը կավարտվի Վոլգոգրադում կայանալիք Թունիս – Անգլիա հանդիպումով: 1998թ աշխարհի առաջնությունում թիմերն իրար հետ հանդիպել էին հենց առաջին տուրի խաղում: Այն ժամանակ անգլիացիները հաղթել էին 2:0 հաշվով: Այսօր թունիսցիներն ավելի հասուն եւ կազմակերպված ֆուտբոլ են խաղում: Անգլիայի հավաքականն իր պատմության մեջ աշխարհի առաջնությանը ներկայացել է ամենաերիտասարդ կազմով: