Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդուարդ Շարմազանովը կմեկնի Ալբանիա

Պաշտոնական
Eduard-Sharmazanov

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հունիսի 18-21-ը կլինի Ալբանիայում՝ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 51-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար: Էդուարդ Շարմազանովը կմասնակցի ՍԾՏՀ ԽՎ նախագահությունն Ալբանիայից Հայաստանին փոխանցելու արարողությանը, որտեղ հանդես կգա ելույթով: Նախատեսվում են հանդիպումներ Ալբանիայի խորհրդարանի նախագահ Գրամոզ Ռուչիի, ՍԾՏՀ ԽՎ-ում Ռուսաստանի, Հունաստանի, Մոլդովայի պատվիրակությունների ղեկավարների հետ: