Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փորձում են ինձ և վարչապետին վնասազերծել». ԱԱԾ պետ (տեսանյութ)

Հասարակություն
Arthur-Vanecyan

«ԱԱԾ-ն իր անելիքներն արել է»,-այսօր կառավարության արտահերթ նիստից հետո անդրադառնալով ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատներում խուզարկություններին, նշեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը: «Մանվել Գրիգորյանի գործով քննությունը շարունակվում է, և ընթացքում պարզ կդառնա, թե ովքեր ինչ կապ ունեն այս գործի հետ: Ռեպռեսիաներով ԱԱԾ-ն չի զբաղվում: Արթուր Վանեցյանը չցանկացավ բացահայտել՝ տեղյա՞կ էին արդյոք  յուրացման մասին, թե՞ միայն տեղեկություն կար զենքի մասին, Վանեցյանն ասաց. «Չեմ ցանկանում մեր քննության օպերատիվ մասը ներկայացնել, իհարկե, տեղյակ էինք: Մենք ունեինք տեղեկություն, որ Դոն Պիպոյի եւ Մանվել Գրիգորյանի միջեւ լարվածություն կա եւ երկու կողմի մոտ էլ զենք կա եւ այդ զենքը մի օր պետք է կրակի: Ես չեմ կարող ասել՝ գործողություներ այլ անձանց  մոտ կլինեն, թե ոչ,  քննությունը ցույց կտա: Մենք  բնականոն  մեր աշխատանքն ենք իրականացնում:  Ըստ ԱԱԾ պետի՝  այն դեպքերում, երբ հարցը վերաբերում է գումարները վատնելուն, տվյալ անձը կարող է վճարել այդ գումարները և ազատվել քրեական պատասխանատվությունից՝ ըստ քրեական օրենսգրքի, սակայն Մանվել Գրիգորյանի հետ կապված այս բացահայտումները չեն դասվում այդ շարքին: Արթուր Վանեցյանը տեղեկացրեց, որ առաջիկայում նոր բացահայտումներ կլինեն եւ տեսանյութեր կլինեն, չի մոռացվել Երեւան հիմնադրամում կատարված բացահայտումները . «Մենք շարունակում ենք աշխատել նույն կերպ եւ առաջիկայում նոր բացահայտումներ կլինեն: Հաջորդ հրապարակած տեսանյութը կլինի Երեւան հիմնադրամի մասին եւ կլինի համապատասխան հայտարարություն»: Արթուր Վանեցյանը հայտնեց նաեւ, որ  ինֆորմացիա կա, թե որոշ խմբեր փորձում են իրեն  վնասազերծել։ «Չասենք մտավախություն, կարող են լինեն նման բաներ։ Անկեղծ ասած ստանում ենք ինֆորմացիա, որ որոշ խմբեր փորձում են ինձ վնասազերծել։ Բայց իրենց մոտ չի ստացվի։ Վարչապետի հետ կապված նույն վիճակն է, բայց վարչապետի պարագայում կարծում եմ, ոչ ոք չի համարձակվի նման վարկանիշ ունեցող վարչապետի նկատմամբ»: ԱԱԾ պետը վերջում բնապահպաններին կոչ արեց գնալ Մանվել Գրիգորյանի  արջերին, առյուծներին տեր կանգնել. «Որովհետեւ էլ մսի պահածոներ չկան, կարող են սովածանալ»: