Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սխալ է եթեր դուրս գալ ու հայտարարել, որ մարդը հանցագործ է» (տեսանյութ)

Քաղաքականություն
asulis-2-2

Նոր բան տեղի չի ունեցել, վերջին տարիներին բազմաթիվ են այսպիսի դեպքերը՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյաի ձերբակալությանը, ասում է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը: «Մենք Մարտունու 2-րդ պաշտպանական դիրքերում ենք եղել, 25 օրերի ընթացքում մեկ տուփ սիգարետ անգամ չենք ստացել: Երեւույթը շատ տգեղ է: Եթե մեկ թանկ բան ունենք, դա հենց մեր զինվորն է: Նրանց վիրավորել չի կարելի»: Եթե նախկին իշխանությունները Մանվել Գրիգորյանի արարքի մասին չեն իմացել, ուրեմն պետական կառույցները իրենց տեղում չեն եղել ու լավ չեն աշխատել,-ասում է հրամանատարը: Միայն այն բարոյական ապտակը, որ հասցվել է նրա իմիջին, արդեն բավարար է, որ նա իրեն վատ զգա,-հավելեց Մանվել Եղիազարյանը: Եթե չի  ապացուցվել տվյալ անձի անմիջական կապը գողության հետ, ապա քո կարծիքը իրավունք չունես հնչեցնելու, ասում է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը՝  նկատի ունենալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկ ֆեյսբուքում արված հայտարարությունը: «Սկզբից կարդա հետաքննության եզրակացությունը, հետո նոր միայն իրավունք կունենաս ասելու, այլ ոչ թե քեզ իրավունք է վերապահված ասելու, որ կասկածում ես: Եթե կասկածում ես գնա մոմ վառի, աղոթք արա: Սխալ է եթեր դուրս գալ ու հայտարարել, որ այս մարդը հանցագործ է»: