Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վ. Մանուկյանը ՀԽ և իր անունից ցավակցություն է հայտնել Իգոր Մուրադյանի մահվան կապակցությամբ

Քաղաքականություն
8befaf2318496116da82e4b921c0b108

Կյանքից հեռացավ Ղարաբաղյան շարժման հիմնադիր, Արցախի ազատագրական պայքարում անգնահատելի ավանդ ունեցած գործիչ Իգոր Մուրադյանը:

Շարժման հաղթանակից հետո, երբևէ չլինելով իշխանության մեջ, նա շարունակեց պայքարել ազատ ու անկախ Հայաստանի և Արցախի զարգացման համար արդեն իբրև խորաթափանց քաղաքագետ ու վերլուծաբան, որի քաղաքական վերլուծություններն ու մտքերը մշտապես հետաքրքրություն էին առաջացնում հանրության շրջանում:

Հանրային խորհրդի և անձամբ իմ անունից ցավակցություն եմ հայտնում Իգոր Մուրադյանի ընտանիքին, հարազատներին, գաղափարակիցներին:

 

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ

Վազգեն Մանուկյան