Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հանրապետականի կողքին ընդդիմադիր բառը չկիրառեք, գողը չի կարող ընդդիմադիր լինել» (տեսանյութ)

Քաղաքականություն
G3a5qJut-A8

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը ԱԱԾ բացահայտումներից հետո ծանր սթրես է ապրել և գիշերը չի կարողացել քնել. «Ես չէի պատկերացնում, որ մեր երկրում կարող է այդպիսի բան լինել»: ՀԱԿ փոխնախագահը ասելիք ունի ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանին. «Սեյրան ջան, դու հիմա  չգիտե՞ս, ովքեր են թալանել մեր բանակը»: Արամ Մանուկյանի խոսքով բոլորի մտքին հայհոյելուց բացի այլ բան չի գալիս, բայց այդ ատելությունը կարելի է վերածել ստեղծարար ուժի, դրա համար բոլորը պիտի աջակցեն նոր կառավարությանը»: Ըստ Արամ Մանուկյանի՝ ոչ ոք չպետք է ինքնագործունեությամբ զբաղվի, բոլոր խնդիրների լուծման համար հարկավոր է ժամանակ տալ իշխանություններին. «Սա վերաբերում է և կաթողիկոսի հրաժարականը պահանջողներին և տարբեր քաղաքներում ակցիաներ անողներին»: ՀԱԿ փոխնախագահի խոսքով նոր կառավարությունը բազմաթիվ վտանգների կհանդիպի. «Դիմացը կանգնած է ոչ թե քաղաքական ուժ, այլ քրեական կապերում ինչ- որ խումբ,  որոնք խելքից դուրս փող ունեն»: Առաջիկա պառլամենտական ընտրությունները պետք է իշխանափոխությունը վերջնական դարձնեն և քաղաքական զարգացումները կանխատեսելի դառնան: ՀԱԿ փոխնախագահը կառավարության առջև դրած այս խնդիրները պատմական մարտահրավերներ է համարում. «Այն, որ մեր քաղաքական ուժը չի իրականացնում կառավարումը՝ որևէ խնդիր կամ նեղվածություն չկա, մենք ամբողջովին աջակցում ենք նոր կառավարությանը, քսան տարի անց վերջապես իշխանությունը վերադարձվել է ժողովրդին: Արամ Մանուկյանը պահանջ ունի լրագրողներից.  «Ձեզնից պահանջում եմ, որ հանրապետականի կողքին ընդդիմադիր բառը չկիրառեք, գողը չի կարող ընդդիմադիր լինել»: