Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ ճեպազրույցները՝ Ուղիղ միացմամբ (տեսանյութ)

Քաղաքականություն
azgayin-joxov-1

ԱԺ-ում այսօր ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով գեներալ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի տանը հայտնաբերված ապօրինի մեծ քանակությամբ զենք-զինամթերքին ու այլ յուրացումներին, նշեց. «Սա այն դեպքն է, երբ մարդն իր աչքի տեսածին չի հավատում։

Ամբողջ ադրբեջանական համայնքը, հիմա պատկերացնում եմ, ինչպիսի հրճվանքի մեջ կարող է հայտնվել, քանի որ Մանվել Գրիգորյանը, գիտեք, ինչ մեծ ներդրում է ունեցել իր 5-րդ բրիգադով Արցախի ազատագրման համար. նրան համարել ենք ազատագրիչ ու Արցախի հերոս, հիմա ինչպես պետք է վարկաբեկեն։ Ինչպես պետք է դա մարսենք, դա խայտառակություն է ու ամոթ։ Կատարողները պատասխան պետք է տան հենց այդ երեխաների առջեւ։

Ու զարմանալի է, թե ինչու են այդ նամակները մինչեւ հիմա գտնվում այդտեղ։ Ցավ եմ ապրում։ Ապշած, ցնցված ասելը շատ քիչ է։ Զգացմունքային մասը իր տեղը, օրինականությունը պետք է պահպանվի, ամեն պարագայում հետամուտ ենք լինելու, որ օրենքի տառին համապատասխան լինի։ Մանվել Գրիգորյանի պատգամավորական անձեռնմխելիության խնդիր կա, կա նաեւ անմեղության կանխավարկած։ Սա նկատի ենք ունենալու։

Սա մեծ հարված էր մեր անցած համատեղ գործունեությանը, հարաբերությունների վրա։ Սեւ գիծ շատերի կենսագրության վրա։ Մենք վաղուց ենք խոսել, որ կոռուպցիոն նման երեւույթներ կան ու ապրիլյան դեպքերից հետո` փակ հանդիպմանը, դրա մասին խոսել ենք։ Առաջին գծից գալուց հետո խայտառակ իրավիճակը ֆիքսել էինք»: