Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանվել Գրիգորյանի փաստաբանը հրաժարվեց պաշտպան լինել (տեսանյութ)

Պաշտոնական
11659239_16568643211962uu57_822794296817988809_n

Մանվել Գրիգորյանի փաստաբանը հրաժարվել է նրա պաշտպանությունից։ Փաստաբան Հրանտ Անանյանը այդ մասին քիչ առաջ տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջի միջոցով։ Երեկ Վարչապետի ելույթից, ինչպես նաև երեկոյան ԱԱԾ տեսանյութի հրապարակումից հետո եկել եմ անակնկալի, որ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնելու պահին՝ խմբի կազմում ապօրինաբար զենք-զինամթերք պահելու կասկածանքից բացի, գործով առկա են այլ հանգամանքներ, որոնց մասին մինչ այդ տեղեկացված չեմ եղել, անգամ նախաքննության մարմինը նման կասկածանք առաջադրած չի եղել և նյութ չի տրամադրել։ Ներկա պայմաններում նպատակահարմար չեմ գտնում այլևս շարունակելու իրականացնել Մ.Գրիգորյանին իրավաբանական օգնություն ցույց տալը, և իմ առաջարկությամբ Մ.Գրիգորյանի համաձայնությամբ (ինչն օրենքով պարտադիր է) նախաքննության մարմինը քիչ առաջ արձանագրեց այդ փաստը, և ես դադարել եմ նրա պաշտպանը լինելուց։