Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Աշոտյան. Եթե ապացուցվեց՝ ինձ համար անձնական խորը ողբերգություն կլինի (տեսանյութ)

Պաշտոնական
ashotyan

ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը հետեւյալ գրառումն է կատարել իր ՖԲ-ի էջում. ԱԱԾ֊ի կողմից ներկայացված տեսանյութից հետո կարող եմ միայն հետևյալն ասել։ Շատ ծանր եմ տարել, ցավ ու կսկիծ ապրել յուրաքանչյուր կասկածանքով ու մեղադրանքով, որ կապված է ապրիլյան պատերազմի ժամանակների հետ։ Եթե ապացուցվեց, որ հնչեցրած մեղադրանքները ճիշտ են, դա ինձ համար անձնական խորը ողբերգություն կլինի։ Չեմ ուզում, որ խախտվի անմեղության կանխավարկածը, ոչ էլ քաղաքական գնահատականներ հնչեն իհայտ եկած նոր հանգամանքներին։ Խնդիրը այլևս բացառապես իրավական դաշտում է։ Աստված պահապան Հայ զինվորին։