Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արա Բաբլոյանն այցելել է Մանվել Գրիգորյանին

Հասարակություն
Babloyan-Ara3

Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր՝ հունիսի 17-ին, այցելել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության մեկուսարան եւ հանդիպել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին։ Այս տեղեկությունը  հաստատել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը։  Արա Բաբլոյանն այցելել է բոլոր այն պատգամավորներին, որոնք գտնվել են անազատության մեջ, այդ թվում Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին եւ Արարատ Միրզոյանին,- ասել է Արսեն Բաբայանը։