Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նախարարը հորդորել է հանել նոր իշխանությունների նկարները դպրոցներից» (տեսանյութ)

Հասարակություն
arayik-harutyunyan

Որևէ տնօրեն պարտավորություն չունի դպրոցում ունենալ ՀՀ ղեկավարի կամ որևէ առաջնորդի նկար, իր ֆբ-յան էջում գրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը. «Դպրոցների հարգելի տնօրեններ և ղեկավարություն, ինձ տեղեկություններ են հայտնում, որ նախորդ իշխանությունների նկարները հանելու փոխարեն հիմա դրանք փոխարինվում են մեր նոր ղեկավարների նկարներով: Որևէ տնօրեն պարտավորություն չունի դպրոցում ունենալ ՀՀ ղեկավարի կամ որևէ առաջնորդի նկար: Պետականության անկյուններում ներկայացվում են ՀՀ պետական խորհրդանիշները՝ պետական դրոշ, զինանշան, հիմնի բառերը... Նախորդ շաբաթ Ձեզ ուղարկվել է շրջաբերական այս խնդրի վերաբերյալ»,- գրել է նախարարը: